211652_close_icon
views-count4418 դիտում article-date 18:48 18-11-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն. Դեռ վաղ է գնահատել Մոուրինյոյի աշխատանքը

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը ամփոփել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին ամիսների աշխատանքի արդյունքներն ու պատմել ակումբի կոմերցիոն գործունեության մասին: «Առայժմ վաղ է ամփոփել արդյունքները, մրցաշրջանը նոր է մեկնարկել: Առջևում դեռ 27 տուր կա, մենք դուրս ենք եկել Անգլիական Լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչ: Բացի այդ, նոր խաղացողների շնորհիվ մարզաշապիկների հսկայական պահանջարկ կա, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 20 տոկոս», ասել է Վուդվորդը: 11 տուրից ՄՅՈւ-ն ԱՊԼ-ում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ Եվրոպայի Լիգայի խմբային փուլում` 4 տուրից հետո 3-րդ տեղում է:

Նմանատիպ նյութեր