Չելսիի» հետ խաղից առաջ «Օլդ Տրաֆոլդում» վաճառվել են «Մանչեսթեր Յունայթեդի» շարֆերը՝ Մոուրինյոյի պատկերով
Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղից (0:0) առաջ մանկունյանցիների «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի մոտ վաճառքի են հանվել Ժոզե Մոուրինյոյի պատկերով շարֆեր:
Շարֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական արտադրանք չեն համարվում, դա եղել է հնարամիտ վաճառողների նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտոնանկության դեպքում թիմի նոր մարզչի գլխավոր թեկնածու են համարում Ժոզե Մոուրինյոյին: