Աարոն Ռեմսի. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումները միշտ էլ ճակատամարտ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին անդրադարձել է ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը:
«Միշտ հիշելու եմ, թե որքան ծանր մրցավեճեր են լինում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Իսկական ճակատամարտեր: Ռոյ Քինն ու Պատրիկ Վիեյրան խաղի առաջին րոպեին մինչև վերջինը իրար ատում էին, ցանկանում էին դուրս գալ և միմյանց ջախջախել:
Դրանք իսկապես դիտարժան և դրամատիկ խաղեր էին և թունելում տեղի ունեցած միջադեպը այդ երկուսի համար միայն խթան եղավ նոր հակամարտության համար», ասել է Ռեմսին: