Գործարարները բողոքում են Արտակ Շաբոյանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը։ Այսպես՝ գործարար թևը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն և առանց ստույգ փաստերի տուգանքներ է սահմանում։ Եվ «Երևան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է հենց այս բողոքների հետ։
Ըստ երևույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս էլ որոշել է ավելի լավ «աշխատել»։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]