211652_close_icon

Հայաստանի գործարարները կարող են գայթակղիչ առաջարկներ ստանալ. «Ժողովուրդ»

views-count2622 դիտում article-date 09:02 10-08-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանից հարևան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ։ Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր՝ արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում և առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան։ Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ և անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ։ Բացի այդ՝ սկզբնական շրջանում խոստանում են նաև մի շարք հարկային արտոնություններ։ Ի դեպ, Հայաստանի բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում պաշտոնյաներ, վաղուց Վրաստանում տարբեր արտադրություններ են հիմնել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր