1554 դիտում
12:29 19-11-2018
Գործարարները շահագրգռված են տեսնել հակակոռուպցիոն պայքարի արդյունքները. Արտակ Զեյնալյան
Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոց իրականացնելու իրենց երազանքը՝ ունենալ երկիր, որտեղ կնյութականացվեն իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու, բիզնեսի իրավունքների պաշտպանությունը: Երևանում անցկացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Ունենալ երկիր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ազատ զբաղվել տնտեսական գործունեությամբ, շուկայական տնտեսության կանոնների պահպանմամբ՝ իրական ազատ տնտեսական մրցակցային պայմաններում: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, դրանից հետո եղած իրադարձությունները պետք է որակել աննախադեպ ու պատմական: Կարծում եմ, որ բիզնեսն այն հիմնական շահողներից է, որոնց վրա պետք է անմիջականորեն անդրադառնան հեղափոխության պտուղները»,- «[url=https://www.armenpress.am/arm/news/954974.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Արտակ Զեյնալյանը:
Այս առումով, որպես կարևոր քայլ, ըստ Արտակ Զեյնալյանի, անհրաժեշտ է հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո նոր թափ կհաղորդի: Նրա խոսքով, խիստ անհրաժեշտ է, որ լինի հանրության, հատկապես, գործարար հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների համակարգի վերակառուցման մեջ: Արտակ Զեյնալյանը նշեց, որ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում, պարզ և հասկանալի նպատակների սահմանում կոնկրետ ժամկետներում, հասարակության լայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով:
«Թեև առաջնայնորեն խոսվում է պետական համակարգում կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, սակայն մասնավոր բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս առկա են: Բիզնեսը հակակոռուպցիոն պայքարում հանդես է գալիս երկու դերակատարմամբ: Նախ, ինչպես նշեցի, բիզնեսը հակակոռուպցիոն պայքարի հիմնական շահառուներից է, և գործարարները շահագրգիռ են տեսնել հակակոռուպցիոն պայքարի արդյունքները՝ կոռուպցիայից ազատ տնտեսական միջավայր, իրական ազատ տնտեսական մրցակցություն: Բայց բիզնեսն ունի ևս մեկ կարևոր դերակատարում՝ ապահովել իր ներքին բարեվարքության և հակակոռուպցիոն համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը»,-ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ տնտեսական ընկերությունները ոչ միայն պետք է հնարավորություն ունենան գործելու կոռուպցիայից զերծ միջավայրում, այլև պետք է ապահովեն կոռուպցիոն երևույթների բացառումն իրենց ներքին միջավայրում:
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտին վերաբերող խնդիրների լուծման, բիզնես միջավայրը բարելավելու համար: Իրականացված աշխատանքների արդյունքում, Համաշխարհային բանկի 2018 թվականի գործունեությամբ զբաղվելու զեկույցով, բիզնես սկսելու ցուցանիշով Հայաստանն ամբողջ աշխարհում հայտնվեց լավագույն տասնյակում (8-րդ տեղ):
Նմանատիպ նյութեր
4928 դիտում
19:36 16-05-2018
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը․ Արտակ Զեյնալյան
6243 դիտում
09:33 22-04-2017
Չկա որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին. Արտակ Զեյնալյան. «Փաստ»
Այս բաժնից
835 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1111 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1393 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ