Արսեն Վենգեր. Ես կսեղմեմ Մոուրինյոյի ձեռքը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կսեղմի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ձեռքը հանդիպումից առաջ, որը կայանալու է նոյեմբերի 19-ին:
«Իհարկե, ես հարգում եմ ավանդույթները, որոնք Պրեմիեր լիգայում կարևոր են: Ես աշխարհի բոլոր հայտնի մարզիչներին այստեղ իմ 20 տարվա աշխատանքի ընթացքում հաղթել եմ: Ես խաղերը չեմ վերածում մարզիչների միջև հակամարտության, այդ ամենը ակումբների միջև է:
Ես բառեր չունեմ, որպեսզի նկարագրեմ մեր հարաբերությունները: Նա պայքարում է իր թիմի համար, ես` իմ», ասել է Վենգերը: