Ժոզե Մոուրինյո. Իհարկե ես կսեղմեմ Գվարդիոլայի ձեռքը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կսեղմի իր գործընկերոջ` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ձեռքը:
«Արդյո՞ք կսեղմեմ Գվարդիոլայի ձեռքը: Այդ հարցին ես կգերադասեի ցենզուրայից դուրս բառապաշարով պատասխանել:
Իհարկե, կսեղմեմ նրա ձեռքը: Չեմ հասկանում, այդ ի՞նչ հարց եք տալլիս, չեմ հասկանում, ինչու են ինձ հարցնում:
Մենք միասին աշխատել ենք «Բարսելոնայում», հետո Իսպանիայում բարիկադների տարբեր կողմերում ենք եղել, սակայն նման հարցի հիմքեր չեմ տեսնում», ասել է Մոուրինյոն: