211652_close_icon

Արսեն Վենգեր. Պատրաստ չեմ կրկնել Մոուրինյոյի օրինակը

views-count26067 դիտում article-date 17:53 11-02-2018
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ պատրաստ չէ կրկնել Ժոզե Մոուրինյոյի օրինակը, որը նախորդ մրցաշրջանում շեշտը դրեց Եվրոպայի լիգայի վրա, որտեղ հաղթելով, Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց: «Իհարկե, «Տոտենհեմի» հետ խաղը մի մարտ էր, որ մենք իրավունք չունեինք պարտվել: Այժմ թոփ-4-ում տեղ գրավելը զգալիորեն ավելի բարդ կլինի, սակայն մենք պետք է շարունակենք պայքարել, քանի դեռ մաեթեմատիկական շանսեր ունենք: «Տոտենհեմի» հետ խաղը ավելին է, քան պարզապես դերբին: Հենց այդ պատճառով էլ մենք հիասթափված ենք պարտությունից, հատկապես՝ պարտվել այնպիսի ոճով, ինչպես դա արեցինք մենք: Արդյո՞ք այժմ «Արսենալը» պետք է Եվրոպայի լիգան դարձնի գերակա մրցաշար: Առայժմ շատ վաղ է դրա համար: Ֆուտբոլում այդպես չի լինում, որ դու երեք խաղ հենց այնպես խաղաս, իսկ մեկում քեզ չխնայես: «Մանչեսթեր Յունայթեդը» որոշեց կենտրոնանալ Եվրոպայի լիգայի վրա, երբ հայտնվեց կիսաեզրափակիչում: Մենք դեռ հեռու ենք կիսաեզրափակչից, այնպես որ պետք է պայքարենք թոփ-4 վերադառնալու համար: Անձամբ ես շատ եմ հիասթափված արդյունքից, քանի որ իմ համար գերակա է Չեմպիոնների լիգա ԱՊԼ-ի միջոցով հայտնվելը», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր