Ստամբուլում ՌԴ հյուպատոսության շենքի մոտ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության շենքի մոտ այսօր կրակոցներ են հնչել։ Այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ շենքի հանդիպակաց Իսթիղլալ պողոտայի վրա 3 տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը հրազենից կրակոցներ է սկսել արձակել։
Կրակոցների հետևանքով վիրավորվել է 2 մարդ, վերջիններս հոսպիտալացվել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։
Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպը որևէ առնչություն չունի ռուսական հյուպատոսության գործունեության հետ։