Ստամբուլում մոտ 200 մարդ հարձակվել է Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա, լուսանկարներ, տեսանյութ
Ստամբուլում գտնվող Թալինադի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել:
Ինչպես հաղորդում է թուրքական Dogan Haber-ը, շուրջ 200 մարդ քարերով ու փայտերով հարձակվել է շենքի վրա և սկսել կոտրել լուսամուտների ապակիներն ու դռները:
Հարձակումն իրականացրածները Արևելյան Թուրքիստանի ասոցիացիայի անդամներ են: Վերջիններիս պնդմամբ՝ հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել իրենց մոտ պատսպարված ույգուրներին (էթնիկ թուրքեր):
Կատաղած ամբոխը ներխուժել է նաև սենյակներ և տակնուվրա արել ամեն ինչ: Իսկ հետո սկսել նամազ անել: Ոստիկանությունը ցրել է նրանց և ձերբակալել մի քանի հոգու:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան պնդում է, թե Չինաստանի Սինցզյանի շրջանի էթնիկ թուրքերին՝ ույգուրներին, տեղի իշխանությունները թույլ չեն տալիս մուսուլմանների սուրբ Ռամադանի մեկամսյակի ժամանակ կրոնական արարողակարգեր կատարել: Իսկ նախօրեին էլ Թուրքիայի մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, բողոքի ակցիաներ էին անցկացվել: Չինաստանը հերքում է Թուրքիայի հերյուրանքները: