Կահիրեում Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Ria Novosti-ն:
Գործի է դրվել շենքի մոտ կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը:
Պայթյունի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, փլուզվել է նաև հյուպատոսության շենքի ճակատային պատերից մեկը:
Վիրավորներից 2-ը անվտանգության աշխատակիցներ են: