Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա. Հարբած Ռունիի հարցը հետաքննելու ենք. ՖՈՏՈՇԱՐՔ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Մարտին Գլենը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի` հարբած վիճակում արված լուսանկարները:
«Պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել: Մենք տեղի ունեցածի համապատասխան քննություն ենք սկսել: Իրավիճակը հիասթափեցնող է:
Ռունին ճիշտ է արել, որ ներողություն է խնդրել: Անգլիայի հավաքականի ավագի համար սա ամենահաջող վարքագիծը չէր:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք գինարբուքին մասնակցել են Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնյաները, ապա մենք այժմ ստուգում ենք փաստերը: Հարցաքննում ենք խնջույքի վայրում գտնված մարդկանց, որպեսզի պարզենք, ովքեր են եղել Ասոցիացիայից», ասել է Գլենը: