ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ սոցցանցերում իրեն ավելի համեստ կպահի
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ սոցցանցերում իրեն կպահի ավելի զուսպ և համեստ։
Նորընտիր նախագահը նշել է, որ հայտնի սոցցանցերի՝ մասնավորապես Facebook-ի, Twitter-ի ու Instagram-ի օգտատերերը օգնել են իրեն, որ հաղթանակ տանի նախագահական ընտրություններում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում ունի մոտ 13 միլիոն հետևորդ։