211652_close_icon
views-count4984 դիտում article-date 10:14 13-03-2018

Նորընտիր նախագահին ուղղված շնորհավորանքների թիվն ու ցանկը համեստ է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան և առհասարակ ընտրվելուց հետո մինչև երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու: Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, այստեղ նույնպես անհասկանալի իրավիճակ է, քանի որ,կարծես թե դրանք այնքան էլ շատ չեն: Համենայն դեպս, մինչ այս պահը հայտարարվել է Լիտվայի, Չինաստանի Հանրապետության, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության, Խորվաթիայի, Սերբիայի, Լիտվայի նախագահների շնորհավորանքների մասին: Նորընտիր նախագահը զարմանալիորեն դեռևս ո՛չ հարազատ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ արևմուտքի մյուս առանցքային երկրների նախագահների կողմից շնորհավորական ուղերձներ չի ստացել: Ու թեև նա համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն, ամենայն հավանականությամբ, եվրոպական ընտանիքի երկրները շնորհավորելուց առաջ որոշել են մի լավ ծանր ու թեթև անել «ընտրություն» ասվածն ու հետևություններ անել: Չի բացառվում, որ չշնորհավորելու այլ պատճառներ էլ կան, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ թեև ՀՀ նախագահի ընտրությունից՝ մարտի 2–ից անցել է 10 օր, սակայն շնորհավորանքների թե՛ թիվը, թե՛ ցանկը բավական համեստ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր