Լավագույն տղերքը հեռանում են. անժամանակ կյանքից հեռացավ ժողովրդի սիրելի Ադմիրալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թվականի նոյեմբերի 9-ին երկարատև և ծանր հիվանդության հետևանքով անժամանակ կյանքից հեռացավ 58-ամյա գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն:
Նա Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղված ազատագրական պայքարի մարտական գործողությունների ակտիվ մասնակից և կազմակերպիչ էր: 1989 թվականին ՀԱԲ Հ.Կ մարտական ջոկատների կազմավորման հիմադիրներից էր, սկզբնականում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատար, հետագայում՝ ՀՀ ՊՆ Արծիվ 24-ի հրամանատար, ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, Բալահովիտի գնդի հրամանատար, ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Վիրավորվել էր 2 անգամ, պարգևատրվել էր պետական և կառավարական բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով:
Գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի՝ որպես հմուտ կազմակերպիչ, քաջարի հրամանատար և անմնացորդ հայրենասեր անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչող բոլորի սրտերում:
[color=#EF2929]
Ս. Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 17։30-ին, Մալաթիա- Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 13։00-ին, Եռաբլուր պանթեոնում:[/color]