38218 դիտում
14:01 25-11-2014
Լավագույն տղերքը հեռանում են. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին խոցված ուղղաթիռի հերոս օդաչուների աճյունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն տեղափոխվեցին խոցված ՄԻ-24 ուղղաթիռի հերոս տղաների աճյունները:
Ինչպես Եռաբլուրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Եռաբլուրը բազմամարդ է: Հերոս տղաներին ճանապարհելու եւ հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր են եկել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ եւ հասարակ քաղաքացիներ: Տղաների աճյունները Եռաբլուր բերեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում խոցված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մեր օդաչուներին վերջին հրաժեշտը տալու եկած քաղաքացիների թիվն այնքան շատ էր, որ նրանք երկար ժամանակ եկեղեցու բակում սպասում էին, մինչեւ որ կարողանային ներս մտնել եւ հարգանքի տուրք մատուցել: Իսկ հոգեհանգստյան կարգը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ խոցված ուղղաթիռի զինվորները ոչ թե զոհվեցին, այլ անմահացան եւ հիմա էլ երկնքում սավառնելով են պաշտպանելու մեր հայրենիքը, մեզ ու մեր երեխաներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5874 դիտում
19:29 23-11-2014
Զոհված օդաչուների աճյունները կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը