Մեծ Բրիտանիայում ամիակի արտահոսք է տեղի ունեցել. կա 1 զոհ, 22 վիրավոր
Մեծ Բրիտանիայում կենտրոնական մասում գտնվող Նորթհեմփթոն քաղաքում գործող Carlberg գարեջրագործական գործարանում տեղի է ունեցել ամիակի արտահոսք, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին։
Ըստ տեղեկությունների՝ 1 մարդ մահացել է, ևս 22-ը թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են։
Ահազանգից հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները և տարհանել մարդկանց, սակայն մոտ 40 տարեկան մի տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Թունավորվել է գործարանի 1 աշխատող, 2 ոստիկան և 9 հրեջ-փրկարար։