211652_close_icon

Տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել, որում 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա. Սամվել Մարտիրոսյան

views-count2182 դիտում article-date 12:35 07-06-2024
Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։  

Նա նշել է, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։ Ըստ նրա՝ արտահոսած տվյալներում կան բազմաթիվ մարդկանց հեռախոսհամար, որոնցից հստակ երևում է, որ նրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, քանի որ ընկերներից մեկն այդպես է նրա հեռախոսահամարը նշել իր հեռախոսում։

«Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Նմանատիպ նյութեր