Մեծ Բրիտանիայում ավիաշոուի ժամանակ ռազմական կործանիչ է ընկել. կա 7 զոհ, 15 վիրավոր. տեսանյութ
Անգլիական Շորհեմ քաղաքում ավիաշոուի ժամանակ ռազմական Hawker Hunter կործանիչը վթարվել և ընկել է մայրուղով ընթացող ավտոմեքենաների վրա:
Ավիավթարի հետևանքով կա 7 զոհ, ևս 15 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Օդաչուն նույնպես հոսպիտալացվել է:
Ներկայացնում ենք տեսանյութը: