32033 դիտում
11:02 09-11-2016
«Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է հերթական մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անգամ «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների մի մասի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, մյուսներն էլ անտեսել են ճանապարհային երթևեկության կանոնները։
ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները կատարած օրինախախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատավության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կոչ է անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, ելնում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+