17444 դիտում
11:48 29-06-2015
Պատկան մարմինների մեղքով հերթական վթարը՝ Դավիթաշենում. նրանք հայտնվել են «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» դրության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն»-ի հարևանությամբ, բախվել են 28-ամյա Սևակ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 022 համարանիշի և 22-ամյա Միխայիլ Այվազյանի վարած Volkwagen Golf մակնիշի 20 ՕԼ 477 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Նորիկ Մկրտչյանը, ում կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սանիտեք» ընկերության աշխատակիցները, ովքեր վերացնում են ճանապարհին թափված աղբն ու յուղը, որպեսզի այլ վթարներ տեղի չունենան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհին վթարների պակաս չկա, քանի որ պատկան մարմինները «ջայլամի քաղաքականություն են վարում» ու այս հատվածում չեն տեղադրում լուսակիր կամ արագաչափ սարք, ինչը հնարավորություն կտա վտանգավոր այս խաչմերուկի երթևեկությունը դարձնել անվտանգ:
Ամեն անգամ այս հատվածում վթարներ լինելուց հետո պատասխանատուները հայտարարում են, թե՝ դեմը կառնենք, սակայն հայտնվում են «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» իրավիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31109 դիտում
17:50 20-07-2015
Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը. որոշ վարորդներ շարունակում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ