22944 դիտում
11:24 20-02-2016
Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 34-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազարական դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հերթական անգամ կոչ է անում վարորդներին, որպեսզի մտածեն իրենց անվտանգության մասին և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կետաղփոխվեն «գաի պլաշչադկա»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12718 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ