211652_close_icon
views-count23057 դիտում article-date 22:15 28-11-2015

«Սևին սապոնը ի՞նչ անի, խևին խրատը». Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է ոչ սթափ վարորդների մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց 29 վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 50-200 հազար դրամի չափով: ՃՈ ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում և իրենց մոտ ունենան ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում, անկախ ավտոմեքենայի մակնիշից ու համարանիշից, վարորդի կամ մեքենայատիրոջ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Լուսակարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր