211652_close_icon
views-count3468 դիտում article-date 11:26 09-11-2016

Փորձագետ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո ձայների վերահաշվարկը կհանգեցնի դրամատիկ իրադարձությունների

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը դեռևս իրադարձությունների զարգացման ամենածայրահեղ սցենարը չէ. իրականում ավելի վտանգավոր կդառնա, եթե դեմոկրատ Հիլարի Քլինթոնը պահանջի ձայների վերահաշվարկ, գտնում է փարձագետ Ռուսլան Խեստանովը։ «Իսկական դրաման կսկսվի, եթե Քլինթոնը ձայների վերահաշվարկ պահանջի և դա կխաղա հենց նրա օգտին»,-նշում է փորձագետը՝ հավելելով, որ Քլինթոնի պահանջն այդ դեպքում արդար կլինի, եթե վերջինս իր մրցակցից շատ քիչ ձայներով հետ ընկնի։ «Սակայն ներամերիկյան պառակտում կառաջանա։ Ամերիկյան էլիտան իր դիրքերն այնքան հեշտ չի հանձնում։ Նրանք միշտ են պայքարում և կպայքարեն նույնիսկ Քլինթոնի պարտությունից հետո։ Մարդիկ դուրս կգան փողոցներ և ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաներ կսկսվեն։ Պատկերացրեք, թե ինչպես պետք է հարմարվեն Թրամփին նրանք, ովքեր դեռ վերջերս էին թերագնահատում նրան և ինչպես պետք է եվրոպական շատ երկրներ փոխեն իրենց դիրքորումները»,-կանխատեսում է փորձագետը։

Նմանատիպ նյութեր