211652_close_icon
views-count6722 դիտում article-date 09:27 09-11-2016

Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային կարևորություն ունեցող Ֆլորիդա նահանգում

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփին հաջողվել է ձայների մեծ մասը վերցնել առանցքային նշանակություն ունեցող Ֆլորիդա, Օհայո և Հյուսիսային Կարոլինա նահանգներում, հաղորդում է Ria Novosti-ն։ Associated Press գործակալությունը Թրամփի հաղթանակը Ֆլորիդայում ամենակարևորն է համարում, որտեղ նախընտրական մեծ մրցապայքար էր ընթացել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և Թրամփի միջև։ New York Times թերթն էլ գրում է, որ Ֆլորիդայում ձայների 99% հաշվարկից հետո Թրամփի օգտին քվեարկել է ընտրողների 49,2 %-ը, Քլինթոնի օգտին՝ 47.7%-ը։ Politico-ի փոխանցմամբ՝ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 216 ձայները, Քլինթոնը՝ 197-ը։ Նևադայում Թրամփը առաջատար է. 1% քվեների հաշվարկից հետո նրան օգտին է քվեարկել ընտրողների 67.9%-ը, Քլինթոնի օգտին՝ 26.6%-ը։

Նմանատիպ նյութեր