Փոխհրաձգություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում. կա 1 զոհ, 4 վիրավոր
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ZombieCon փառատոնի շրջանակներում փոխհրազգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանությունը հայտնում է, որ տուժածներից մեկը հոսպիտալացվել է, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան:
Նշենք, որ ZombieCon փառատոնը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ, անցկացվում է ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի` Հելոուինից առաջ: