Հրդեհ՝ Ֆլորիդա նահանգում․ զոհվել է 3 երեխա
ԱՄՆ֊ի Ֆլորիդա նահանգի Ջեկսոնվիլ քաղաքում բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 3 երեխա, ինչպես նաև նրանց տատը։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Ըստ նրանց տվյալների՝ այրվող տնից հաջողվել դուրս գալ միայն երեխաներից ամենամեծին։ 6֊ամյա փոքրիկին դուրս է բերել հրդեհը նկատած անչափահաս անցորդը։
Ներկայումս հրդեհն արդեն մարվել է։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։