211652_close_icon
views-count1199 դիտում article-date 14:04 19-06-2014

Ֆլորիդա նահանգում տղամարդը հրազենով վնասել է 2 մարդու և ինքնասպան եղել

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում տղամարդը, ում անունը չի հրապարակվում, չորեքշաբթի օրը հրազենով վիրավորել է 2 մարդու, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները։ Ըստ նրանց խոսքերի՝ միջադեպքը գրանցվել է բազմաբնակարան շենքում։ Կրակողը կամուֆլյաժով բարձրահասակ աֆրոամերիկացի էր։ Կրակոցների մասին հաղորդագրություններից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հատուկ ջոկատի ծառայողներ, ովքեր բնակարաններից մեկում հայտնաբերել են ենթադրյալ հանցագործի դին։ Նախնական տվյալների համաձայն, նա ինքնասպան է եղել։ Քննիչները պարզում են դեպքի պատճառները։

Նմանատիպ նյութեր