211652_close_icon
views-count3697 դիտում article-date 16:55 08-11-2016

ԱՄՆ-ի ավելի քան 20 նահանգների ընտրատեղամասերն արդեն բացվել են. ընթանում է քվեարկություն

ԱՄՆ-ի արևելյան հատվածում նախագահական ընտրություններում քվեարկելու համար արդեն իսկ ընտրատեղամասեր են բացվել, հաղորդում է Interfax-ը։ Այս պահին քվեարկել կարող են Ֆլորիդայի, Դելավերի, Ջորջիայի, Մասաչուսեթսի, Մերիլանդի, Միչիգանի, Նյու Հեմփշիրի, Փենսիլվանիայի, Ռոդ-Այլենդի, Հարավային Քարոլինայի և Թեննեսիի ընտրողները։ Քիչ ավելի վաղ ընտրատեղամասեր էին բացվել Հյուսիսային Քարոլինայում, Օհայոյում, Արևմտյան Վիրջինիայում և Վերմոնթում, Նյու Յորքում, Քոնեքթիքութում, Մեյնում, Նյու Ջերսիում, Ինիդիանայում և Քենթաքիում։ Իսկ առաջինը ընտրատեղամասերը կփակվեն Ինդիանա և Քենթաքի նահանգներում (ժամը 18։00-ին)։

Նմանատիպ նյութեր