ԱՄՆ-ի 17 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել Օբամայի դեմ
ԱՄՆ-ի 17 նահանգների իշխանությունները երեկ դատական հայց են ներկայացրել Դաշնային իշխանությունների դեմ, որում միլիոնավոր անօրինական ներգաղթյալների մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանը անօրինական են համարել: Այս մասին հայտնել է Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Գրեգ Էբբոթթը, ով հայցի նախաձեռնողներից մեկն է:
Նահանգային իշխանությունները պնդում են, որ Օբաման խախտել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը և պահանջում են, որպեսզի դատարանն արգելափակի որոշումը: Հայցվորներին մտահոգում է նաև այն, որ այս որոշումը ավելի կբարդացնի առանց այն էլ ծանր իրավիճակւ երկրի հարավում, և առաջին հերթին, Տեխասում: