211652_close_icon
views-count67524 դիտում article-date 13:24 08-11-2016

Աղձք գյուղի դպրոցում լարված իրավիճակը շարունակվում է. մարզպետին չհաջողվեց կրքերը հանդարտեցնել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ու նախկին տնօրենը մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղի միջնակարգ դպրոցում։ Այս պահին դպրոցում հանդիպում է տեղի ունենում Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ, որին ներկա են դպրոցի նախկին տնօրենը, մարզպետի կողմից տնօրենի պաշտոնակատար նշանակված Սոնա Միքայելյանը, գյուղապետ Արթուր Ավետիսյանը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մարզպետ Գյոզալյանը հայտնեց, որ երեկ գյուղացիների կողմից տարածված տեղեկությունները, որ ինքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ս. Միքայելյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը և ինքը՝ որպես մարզպետ, կատարում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը, այն է՝ դպրոցներում, մանկապարտեզներում պետք է արմատախիլ արվեն ազգակցական կապերը։ Իրավիճակը, այնուամենայնիվ, մնացել է լարված. մարզպետին չհաջողվեց, որպեսզի վերականգնվի դասաժամը, իսկ տնօրենի պաշտոնակատար Սոնա Միքայելյանն էլ հայտնեց, որ ինքը օրինական էր դիմել մրցույթին մասնակցելու համար, և դասադուլները կազմակերպում է դպրոցի նախկին տնօրենը, ում ընտանիքի մի քանի անդամներ աշխատում են դպրոցում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և եթե գտնում են, որ նախկին տնօրենը պետք է չաշխատի, այդ դեպքում թող դպրոցից մեկ այլ անձ մասնակցի և նշանակվի տնօրեն, հակառակ դեպքում բողոքի ակցիաները շարունակական են լինելու։ Մարզպետին տեղեկացրել էին նաև, որ իբրև դպրոցում անջատվել է էլեկտրաէներգիան, սակայն դա նույնպես հերքվեց, իսկ տնօրենի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ եթե մրցույթում հաղթի նախկին տնօրենը, ինքը պատրաստ է շնորհավորել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տնօրենի պաշտոնակատարը բնակվում է Աշտարակ քաղաքում, և նա պատրաստ է ամեն օր կտրել Աշտարակ-Աղձք ճանապարհը, որպեսզի գա դպրոց։ Ս. Միքայելյանը հերքեց նաև այն տեղեկությունները, որ ինքը դաշնակցական է. «Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ և ոչ մի քավոր-սանիկական կապ չունենք մարզպետի հետ»։ Իսկ մի ուսուցչուհի մարզպետի ներկայությամբ հայտարարեց, որ նախկին տնօրենի կինը արգելել է երեխաներին մտնեն դասի՝ ասելով. «Արծվի նման թևերը բացել և երեխաներին չէր թողնում, որպեսզի մտնեն դասի»,-հայտարարելով նաև, որ ինքը ունի այդ ամենի տեսանյութը, սակայն մարզպետի գնալուց հետո նա ասաց, որ ինքը տեսանյութ չունի. պարզապես լսել է ու պարզվեց՝ այդ ուսուցչուհին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ս. Միքայելյանի ազգականն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր