3853 դիտում
10:47 08-11-2016
Պետական չինովնիկների աշխատավարձը պետք է բարձրացնել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կադրային խնդիրը պետական կառավարման օղակներում շարունակում է արդիական մնալ: Պատկերացրեք, օրինակ, ՏՏ ոլորտի մի մասնագետի, որն իր աշխատանքի համար ստանում է մեկ միլիոն դրամ «սպիտակ» աշխատավարձ: Հայաստանի համար դա շատ լավ աշխատավարձ է՝ չնայած, հաշվի առնելով ներկայիս գները, առանձնապես ճոխ չէ: Այդ մասնագետին կանչում է վարչապետը և նախարարի կամ փոխնախարարի պաշտոն առաջարկում՝ ասենք, 400 հազար դրամ աշխատավարձով: Դա կարող է նշանակել երկու բան. կա՛մ այդ մարդուն ասվում է՝ «արի՝ գողացիր», ինչը, հուսով եմ, այս կառավարության պարագայում տեղի չի ունենա: Կամ՝ «ես քեզ 600 հազար դրամ «պակասորդը» ծրարով կտամ»: Որտեղի՞ց: Ստվերի՞ց: Դարձալ ինչ-որ տեղից գողացած փողերի՞ց: Նույնը չէ՞:
Կա ևս մի տարբերակ, որն առայժմ կիրառվում է բազմաթիվ նախարարների դեպքում. գալիս են արդեն իսկ ինչ-որ (ազնիվ, անազնիվ կամ կիսաազնիվ) ճանապարհներով հարստացած մարդիկ, որոնք մի քանի տարի կարող են առանց տուժելու ծախսել իրենց հավաքած «պաշարները»: Բայց դա էլ լուծում չէ: Ենթադրենք, այդ մարդիկ կաշառք չեն վերցնի, նոր բիզնեսների մեջ չեն մտնի, ֆիկտիվ ԾԻԳ-եր կամ ՊՈԱԿ-ներ չեն ստեղծի և անկեղծորեն կծառայեն պետությանը: Իսկ փոխնախարարները, վարչության պետերը, բաժնի վարիչնե՞րը: Նրանցից շատերը նախարարների նման միլիոնատերեր չեն և ծախսելու պաշարներ չունեն:
Իհարկե, կլինեն գաղափարի մարդիկ, հայրենասեր երիտասարդներ՝ ներկայիս առողջապահության փոխնախարարի նման: Բայց ակնկալել այդ շրջանակներից համատարած ալտրուիզմ, ինձ թվում է՝ միամտություն է: Եթե այդ վարչության պետը տեսնի, որ շարքային մաքսավորը, հարկային տեսուչը կամ միջին մակարդակի ոստիկանը երթևեկում են «S» կարգի սեփական «Մերսեդեսով», նրա խանդավառությունն, ըստ ամենայնի, պակասելու է: «Հետհեղափոխական» Վրաստանում, ասում են, Սորոսի հիմնադրամն էր տալիս չինովնիկների աշխատավարձը, որպեսզի չգողանան: Հետո Բիձինա Իվանիշվիլին էր պատմում, թե ի՛նքն էր տալիս այդ աշխատավարձը՝ Սորոսի անվան տակ: Բայց դա, ըստ էության, նույն «սև նալն» է, նույն «ծրարը», պարզապես ինչ-որ արտասահմանյան հոտերով համեմված:
Սակայն եթե ես հիմա ասեմ, որ պետական չինովնիկների աշխատավարձը պետք է բարձրացնել (իհարկե, կրճատելով նրանց թիվը՝ այնպես, որ բյուջեից դա հավելյալ ծախսեր չի պահանջի), պոպուլիստներն ինձ հում-հում կուտեն: Բայց այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Պետական ապարատում ամեն ինչ պետք է լինի թափանցիկ եւ վերահսկելի: Միայն այդ դեպքում մարդիկ կգնան այնտեղ ծառայելու, ոչ թե իրենց «գործերը դզելու»:
[b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6291 դիտում
09:48 17-09-2016
Բարձրացնել նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձը. «Առավոտ»
1803 դիտում
15:49 10-02-2022
Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան
3343 դիտում
22:27 21-12-2015
«Բորուսիան» պատրաստվում է Մխիթարյանի աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 7,5 մլն եվրո
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»