211652_close_icon

«Բորուսիան» պատրաստվում է Մխիթարյանի աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 7,5 մլն եվրո

views-count3430 դիտում article-date 22:27 21-12-2015
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Դորտմունդյան ակումբը՝ տպավորված լինելով այս մրցաշրջանում Մխիթարյանի մրցելույթներից, որոշել է հայ ֆուտոլիստին չկորցնելու համար, ինչպես դա եղավ Ռոբերտ Լևանդովսկիի դեպքում, աշխատավարձը դարձնել տարեկան 7,5 մլն եվրո: Ներկայումս Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը՝ տարբեր աղբյուրների համաձայն, կազմում է 3,5-4 մլն եվրո: Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ գործում է մինչև 2017թ. ամառը:

Նմանատիպ նյութեր