6291 դիտում
09:48 17-09-2016
Բարձրացնել նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես ուզում եմ, որ նոր կառավարությունում լինեն լայն հասարակությանը անհայտ մարդիկ, ուզում եմ, որ նրանք լինեն երիտասարդ, Արևմուտքում կրթություն ստացած, անկաշկանդ, ստեղծագործ։ Իհարկե՝ նաև մեր պետությանը նվիրված։
Նման մարդիկ, չնայած իրենց երիտասարդ տարիքին, կայացած են իրենց ոլորտներում և, հետևաբար, ստանում են բարձր (ու ամենակարևորը՝ «սպիտակ») աշխատավարձ։ Ի՞նչը պիտի նրանց ստիպի թողնել այդ աշխատանքը, եթե նրանք չեն պատրաստվում գողանալ, կաշառք վերցնել կամ «փայ մտնել» բիզնեսների մեջ։ Բնականաբար՝ համանման աշխատավարձը։
Եվ այստեղ մի էական խնդիր է առաջանում, ո՞վ պետք է այդ աշխատավարձը նրանց տա։ Հայաստանում սովորաբար այդ հարցը լուծվում է հետևյալ կերպ, բիզնես չունեցող և չգողացող նախարարը (թեև հազվադեպ, բայց նման բան պատահում է) ստանում է անվանական պետական աշխատավարձ և գումարած ծրար, որը միջին հաշվով երեք անգամ այդ աշխատավարձը գերազանցում է։ Ինչո՞վ է դա վատ. տվյալ նախարարը թեև չի գողանում, բայց, միևնույն է, իրեն կախված է զգում «սև դրամարկղից» և նրանցից, ովքեր այդ «սև փողը» բաժանում են։ Չեմ կարծում, որ այդ դեպքում նա կարող է լիարժեք կատարել իր պարտականությունները։
Լուծումը պարզ է. բարձրացնել նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձը, որպեսզի նրանք կախված լինեն բացառապես պետական բյուջեից։
Որո՞նք են աշխատավարձ բարձրացնելու ռեսուրսները։ Նախարարությունների և այլ գերատեսչությունների թվի կտրուկ կրճատումը։ Շվեյցարիայում, օրինակ, կա յոթ նախարարություն, և այդ երկիրը կարծես թե չի տառապում անարդյունավետ կառավարումից»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
15:49 10-02-2022
Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան
3850 դիտում
10:47 08-11-2016
Պետական չինովնիկների աշխատավարձը պետք է բարձրացնել. «Առավոտ»
3343 դիտում
22:27 21-12-2015
«Բորուսիան» պատրաստվում է Մխիթարյանի աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 7,5 մլն եվրո
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1756 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»