Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներին հորդորել է առայժմ չանդամակցել ՀՀԿ-ին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի Բաղրամյան 26-ից անկախ գործելաոճը և համեմատաբար ընդունելի հեղինակությունը միանշանակ չի ընկալվում։ Վարչապետն իր մերձավոր շրջապատում բողոքել է, որ նախագահականից փորձ է արվում սահմանափակել իր ազատությունը։ Մեր տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարը Կարեն Կարապետյանը կուսակցությանն անդամակցելու դիմում կներկայացնի։
Նա որոշել է դա ներկայացնել, որով նա ոչ թե կուսակցությանն է միանում, այլ՝ մեծ թիմին։ Կարեն Կարապետյանը համագումարում ընտրվելու է կուսակցության Գործադիր մարմնի անդամ։ Ուշագրավ է, որ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներին հորդորել է ՀՀԿ-ին անդամակցելու դիմում առայժմ չգրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]