211652_close_icon
views-count2544 դիտում article-date 09:43 15-11-2016

Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։ Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։ Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին ասել էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր