211652_close_icon
views-count1111 դիտում article-date 13:10 07-05-2014

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները

Երեկ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է իր կառավարման ոլորտում նախորդ տարի հայտնաբերված մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները: Օմբուդսմենը նորանշանակ Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն ընդգրկել նոր Կառավարության ծրագրում և ապագա գործունեության առաջնահերթություններում: Օմբուդսմենը հուսով է, որ զեկույցում վերհանված 182 համակարգային խնդիրների զգալի մասը 2014 թվականին կստանան իրենց համարժեք լուծումները:

Նմանատիպ նյութեր