211652_close_icon

Հնդկաստանը կոչ է արել Մեծ Բրիտանիային բացել իր դռները հնդիկ ուսանողների առաջ

views-count2601 դիտում article-date 16:21 07-11-2016
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հասկացրել է, որ չարժի հնդիկ ուսանողների առաջ փակել Միացյալ Թագավորության համալսարանների դռները, գրում է The Guardian թերթը։ Կոնֆերանսում, որը նվիրված է եղել երկու երկրների միջև տնտեսկան կապերի ակտիվացմանը, Մոդին Մեյին ուղղված իր խոսքում ասել է. «Կրթությունը կենսական մեծ նշանակություն ունի մեր ուսանողների համար և կարող է որոշել համատեղ ապագայում մեր մասնակցության հարցը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է նպաստենք ավելի մեծ մոբիլիզացմանը և գիտահետազոտական ուսումնսիրություններում մեր երիտասարդների մասնակցությանը»։ Ավելի վաղ Մեյը հրաժարվել էր դյուրացնել հնդիկ ուսնողների համար այցագրային ռեժիմը։

Նմանատիպ նյութեր