Ֆրանսիան կոչ է անում Մեծ Բրիտանիային «մուկ ու կատու չխաղալ» և արագ ավարտին հասցնել ԵՄ-ը լքելու գործընթացը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պարտավոր է արագ սկսել Եվրամիության կազմից դուրս գալու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված աշխատանքները, հաղորդում է Reuters-ը;
ԵՄ 6 հիմնադիր անդամ պետությունների հետ հանդիպումից հետո նա ասել է, որ անթույլատրելի է համարում, եթե Միացյալ Թագավորությունը սկսի «մուկ ու կատու խաղալ»:
«Իհարկե, նոր վարչապետ պետք է նշանակվի, ինչը գործընթացւ ևս մի քանի օրով կձկձգի, սակայն սա շատ հրատապ հարց է: Բրիտանիայի և եվրոպացիների շահերից է բխում անորոշությունը չձգձգելը, որը կարող է հանգեցնել տնտեսական ու քաղաքական լուրջ հետևանքների»,-ընդգծել է Էյրոն:
Հիշեցնենք, որ մեծ Բրիտանիայում խնդրագիր է տեղադրվել կառավարության կայքում, որով պահանջվում է կրկնակի հանրաքվե անցկացնել ԵՄ-ից դուրս գալու հարցով: Խնդրագիրը քննարկելու համար պահանջվում է առնվազն 100 հազար ստորագրություն, իսկ մինչ այս պահը այն ստորագրել է 1 մլն-ից ավելի մարդ: