211652_close_icon

ԱՄՆ նախկին նախարարները Մեծ Բրիտանիային կոչ են անում չլքել Եվրամիությունը

views-count1798 դիտում article-date 15:58 10-05-2016
Մեծ Բրիտանիան իր միջազգային ազդեցությունը կկորցնի, եթե հեռանա Եվրամիությունից: Այդ մասին The Times-ին ուղղված նամակում գրել են ԱՄՆ 13 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Ջորջ Շուլցը, պաշտպանության նախկին նախարար և ԿՑՀ նախկին ղեկավար Լեոն Պենետտան, հաղորդում է BBC-ն: Վերջիններիս խոսքով՝ ԱՄՆ-ին պետք է ուժեղ Եվրոպա, իկ Բրիտանիան չպետք է հույսը դնի նրա վրա, որ ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերությունները կփոխհատուցեն այդ ԵՄ-ի կորուստը: Հիշեցնենք, որ հունիսին տեղի է ունենալու հանրաքվե, որում կորոշվի Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմում մնալ-չմնալու հարցը:

Նմանատիպ նյութեր