77376 դիտում
19:14 06-11-2016
Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթի հայրենի գյուղում՝ Ոսկեվանում, մատուցվեց մատաղ. հերոսին ոգևորել էր Սեյրան Օհանյանի այցը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քառօրյա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ ականի պայթյունի հետևանքով, երկու ոտքերից զրկված Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Գրիգորյանի ընտանիքը, ազգականներն ու հարազատ մարդիկ հավաքվել էին մատաղի արարողության:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտ կանուխ, Դավիթի հարազատները այցելեցին Ոսկեվան գյուղի սրբատեղիներից մեկը :
Այնուհետև արարողությունը շարունակվեց Նոյեմբերյանի «Սուսաննա» հանդիսությունների սրահում:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Դավիթն ասաց. «Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի:
Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք էլ ունես»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)