Ամբերդի եկեղեցու դռները փոխվեցին՝ ի պատիվ վաստակավոր նկարիչ Աղավարդ Լոռեցյանի. մատուցվեց Սուրբ մատաղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, Արագածոտնի մարզի Վահրամաշեն Սուրբ Աստվածածին (Ամբերդ) եկեղեցում Տեր Խաչիկ քահանայի օրհնությամբ վաստակավոր նկարիչ Աղավարդ Լոռեցյանի հիշատակին նվիրված նրա թոռը՝ Եսայի Լոռեցյանը եղբայրների հետ կազմակերպել էր, որպեսզի եկեղեցու դռները փոխվի և վերանորոգվի:
Ինչպես Ամբերդից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Ազատաշենի գյուղապետ Սարգիս Ստեփանյանը, մեծ թվով գյուղացիներ և հյուրեր:
Արարողության ավարտին մատուցվեց Սուրբ մատաղ:
Վահրամաշեն եկեղեցին, երբեմն էլ Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցին կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզվում է, որ կառուցումն ավարտվել է 1026 թ.։
Եկեղեցին գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի