Քաղցկեղով տառապող երգիծաբան Միխայիլ Զադորնովը բուժում կստանա Եվրոպայում
Խորհրդային և ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Զադորնովը, ում մոտ 2 շաբաթ առաջ քաղցկեղ էին հայտնաբերել, մտադիր է պայքարել հիվանդության դեմ մինչև վերջ: Այս մասին հայտնում է MK-ն:
Նա պատմել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ բուժումը կլինի երկար և բարդ և այդ նպատակով երգիծաբանը մոտ ժամանակներս Եվրոպա մկեկնի:
Նշենք, որ դերասանը նոյեմբերին 5 համերգ ունի, սակայն չի պատրաստվում բոլորը չեղարկել: Նա բուժման ընթացքում ելույթներ կունենա:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/10/23/99188/]Հիշեցնենք[/url], որ հոկտեմբերի 23-ին երգիծաբան Միխայիլ Զադորնովը շտապ հոսպիտալացվել էր:
Հայտնի էր դարձել, որ երգիծաբանը տառապում է քաղցկեղով: Հոսպիտալացման մասին լուրը հայտնել էր դերասանի խումբը, որը նշել էր. «Եկեք աջակցենք դերասանին և ցանկանանք առողջություն»: