211652_close_icon

Մահացել է երգիծաբան Միխայիլ Զադորնովը

views-count5421 դիտում article-date 14:07 10-11-2017
69 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Զադորնովի մոտ ախտորոշվել էր օնկոլոգիական հիվանդություն՝ գլխուղեղի ուռուցք, նա անցել էր քիմաթերապիայի կուրսեր, սակայն այս տարվա հունիսին դադարեցրել էր բուժումը։ Նշենք, որ մահից կարճ ժամանակ առաջ երգիծաբանը ուղղափառություն էր ընդունել։ Մ. Զադորնովը ծնվել է 1948 թվականին, Լատվիայում։ Նախկինում վարել է հայտնի «Аншлаг», «Смехопанорама» և «Сатирический прогноз» հաղորդաշարերը։

Նմանատիպ նյութեր