86 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է երգչուհի Ալլա Պուգաչովան՝ հրապարակելով վաղեմի ընկերոջ լուսանկարը։
«Ահա և վերջ։ Դու հավերժ լքեցիր մեզ։ Անդառնալի կորուստ է։ Ընկե՛րս, քեզ երբեք չեմ մոռանա։ Դու միշտ իմ սրտում ես», - գրել է Պուգաչովան հրապարակմանը կից։