Երգիծաբան Միխայիլ Զադորնովը շտապ հոսպիտալացվել է. նա տառապում է քաղցկեղով
Խորհրդային և ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Զադորնովը շտապ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օրեր առաջ հայտնի է դարձել, որ երգիծաբանը տառապում է քաղցկեղով:
Հոսպիտալացման մասին լուրը հայտնել է դերասանի խումբը, որը նշել է. «Եկեք աջակցենք դերասանին և ցանկանանք առողջություն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մ. Զադորնովի ինքնազգացողությունը վատացել էր համերգի ժամանակ: