211652_close_icon

Պաշտոնանկություններ՝ Լեռնային Ղարաբաղում

views-count24621 դիտում article-date 10:46 05-11-2016
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 4-ին, աշխատանքից ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի լեռնահրաձգային N դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Գրիգորյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա փոխարեն նշանակվել է Արթուր Հարությունյանը, ով մինչ այդ աշխատում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանի փոխարեն նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Կոմիտաս Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր