5981 դիտում
10:44 21-05-2016
Պաշտոնանկություններ կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են:
Ինչո՞ւ «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ-ից պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները: Ի դեպ, նշենք, որ ազատված գեներալներին այսօր ժամանակավոր փոխարինել են իրենց տեղակալները: Սակայն, ինչպես նկատում ենք, այսքանով հեռացումները չեն սահմանափակվի:
Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկություններ կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետևանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաներ ևս առաջիկայում կազատվեն պաշտոնից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»