«Ինտերը» պաշտոնանկ արեց դե Բուրին
Միլանի «Ինտերը» պաշտոնապես հաստատեց, որ Ֆրանկ դե Բուրը հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հոլանդացի մասնագետի հետ, որը ակումբում ընդամենը 3 ամիս աշխատեց, պայմանագիրը խզվել է այսօր:
Եվրոպայի Լիգայում «Սաթութհեմփթոնի» հետ խաղին թիմը կղեկավարի երիտասարդական կազմի մարզիչ Ստեփանո Վեկին:
«Ինտերի» նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածու է համարվում Ստեանո Պիոլին: